Օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կողբացի փողոցի տներից մեկի տանիքը:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ պարզվել է, որ մասնակի փլուզվել է Զ.-ին պատկանող տան հյուրասենյակի առաստաղը (6 քմ), և կոտրվել է առաստաղի փայտյա հենասյունը:
Քաղաքացուն առաջարկվել է տան տանիքի հետագա վերականգնման աշխատանքի հարցերով դիմել Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժին: