Մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը` նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է: Այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցին դեպքի վայրում պատմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները:
Հայկ Հայրապետյանի կոլեգաները պատմել են, որ ինքն այսօր աշխատանքի ներկայացել է շատ բարձր տրամադրությամբ և որևէ արտասովոր բան նրա գործընկերները նրա մոտ չեն նկատել: Սակայն ընդմիջումից մի քանի րոպե առաջ նկատել են, որ ինքը զրուցում է հեռախոսով, իսկ զրույցից հետո խիստ նյարդայնացել է:
Բնապահպանության նախարարության աշխատակիցները փոխանցել են, որ իրենք սթրեսի մեջ են և չէին պատկերացնում, որ Հայկը երբևէ նման արարք կարող էր թույլ տալ: Նրան բնութագրում են որպես հավասարակշռված երիտասարդի:
Հայկ Հայրապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի առաջին կարգի մասնագետ է և ըստ գործընկերների՝ նորմալ հարաբերությունների մեջ է եղել բոլորի հետ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում