Բնապահպան Հենրիկ Մարտիրոսյանը 1in.am-ին ասել է, որ Սեւանա լճի հարակից տարածքների անտառամաքրման եւ փայտանյութից ստացված շահույթը յուրացնելու մեղադրանքով դիմել է ՄԻ եվրոպական դատարան: Սովորաբար նրանք 5 տարվա ընթացքում է հայցը քննում, այս գործի հանձնումից անցել է երկու տարի: Նա նամակով դիմել է համապատասխան մարմիններին` հարցին լուծում տալու համար, սակայն պատասխան չի ստացել:
2006 թ. մինչեւ այս պահը լճի բարձրանալուն զուգընթաց՝ Սեւանա լճի հարակից անտառները հատելու անհրաժեշտություն է առաջացել:
«Քանի որ «Սեւան» ազգային պարկը պետական կառույց է, իսկ Սեւանա լճի հարակից անտառները պետության սեփականությունն են, եւ այդ պաշարը համարվում է մեր ժողովրդի ազգային հարստությունը, այդ անտառների հատումից ստացված գումարը պետք է ամբողջությամբ մտներ պետական բյուջե: Բայց ոչ միայն չի մտել, ավելին՝ պատկան մարմիններն անտառափայտից ստացված եկամուտը ոչ միայն գրպանել են, այլ դրանից հետո, երբ անտառում մնացել են խոտեր, թփեր, սնկեր, կառավարությունից 2006 թ. 922 մլն դրամի գումար են պահանջել։ Այսինքն՝ ծառերը կտրեցին, առանձին գրպանեցին, բյուջեից էլ գումար են շորթում այդ խոտեր-թփերը մաքրելու համար»,- տեղեկացրել է բնապահպանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում