Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան ամառ» ծրագրով թանգարաններ է այցելել 2000 քաղաքացի

Օգոստոս 20,2013 14:31

«Երեւանյան  ամառ» ծրագրով օգոստոսի 1-ից Երեւանի մարդաշատ վայրերում քաղաքապետարանի կողմից տոմսակներ են բաժանվում քաղաքացիներին՝ թանգարաններ անվճար այցելության համար։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Երեւանյան ամառ» տոմսակները մինչեւ օգոստոսի 31-ը կիրառելի են Երեւան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարաններ եւ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի Իսաբեկյան ցուցասրահ անվճար այցելությունների համար։

«Երբ հանգիստդ վայելում ես Երեւանում» խորագրով տոմսակներում նշված 4 թանգարաններ օգոստոսի 6-ից 18-ը այցելել է 2000 քաղաքացի, ինչը, համաձայն վիճակագրության, այցելության բավական բարձր ցուցանիշ է օգոստոս ամսվա համար։ Թանգարաններ այցելության տոմսակները ծառայում են նաեւ որպես յուրօրինակ ծանուցագրեր։ Օրինակ՝ միայն օգոստոսի 14-ից 18-ը նշված 4 թանգարաններ այցելել է 1153 քաղաքացի, որից 781-ը՝ «Երեւանյան ամառ» տոմսակներով, 372-ը՝ թանգարանների դրամարկղերից գնած տոմսերով։

«Երեւանյան ամառ» տոմսակներով մինչ օգոստոսի 18-ը այցելության ամենաբարձրը Ժամանակակից արվեստի թանգարան այցելության ցուցանիշն է՝ 719 այցելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031