«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Էրեբունի վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչեւ ս.թ. օգոստոսի 24-ը Էրեբունի բնակելի զանգվածի բարձրադիր շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: