Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման 2013 թվականի տարեկան ծրագիրն ավարտական փուլում է

Օգոստոս 20,2013 13:52

Երևանի քաղաքապետարանի  և  վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի: Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:

Օգոստոսի 20-ի դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին:

2.5 միլիոն քառ. մետրից 1 միլիոն 67500 քառ. մետր ծավալով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ կամ մասնակի նորոգման, պահպանման, ինչպես նաև նախկինում հողային պաստառով որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուրջ 95 տոկոսով ավարտված են:

Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ  փողոցներում նորերով են փոխարինվել նաև վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031