Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մարդիկ դարդուցավը պատմելու կարոտը կառնեն

Օգոստոս 20,2013 13:45

Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողները «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, մարդիկ էլի հավաքվելու են, ոգեւորվելու են ու էլի ուղարկելու եք նրանց տներո՞վ: Ի՞նչ է ասվելու հանրահավաքում: Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ հանրային ժողովի իմաստն այն է, որ ասողը մեկը չպետք է լինի. «Դուք ուզում եք, որ մե՞կը առաջարկի: Ես չեմ կարող խոսել կոնկրետ ստատիստիկայի մասին, բայց հավատացեք, շատերն են սպասում քաղաքական ակտիվության: Մարդիկ անգամ խոսքի կարոտ են դարձել: Կան մարդիկ, որոնք խոսքի կարոտ են, որովհետեւ իշխանությունը, ինչպես գիտեք, արձակուրդի մեջ է, երկրի կողքով կարող են ամենասարսափելի բաներն անցնեն, դա ոչինչ չի դրդի, որ արվեն որոշակի հայտարարություններ, քննարկումներ գնան»:

Լրագրողների դիտարկմանը, որ միայն խոսքով չէ, պետք է գործ էլ լինի՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, ես դա չեմ հերքում: Հավատացեք, ես որպես քաղաքական գործիչ պիտի դա ասեմ, շատ է եղել, իհարկե, բոլորը կուզենան, որ խոսքից բացի, լինի նաեւ գործ, դրանում կասկած չկա, բայց մեր երկիրը հասցրել են այնպիսի վիճակի, որ մարդիկ փնտրում են մեկին, որ կկիսվեն իրենց դարդուցավով եւ իրենց խոսքը կասեն: Հատկապես մարզերում, եթե այցելեք, կտեսնեք, որ այդ կատեգորիան նույնպես կա, գտնել մեկին, ով կլսի իրենց»:

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ մարդիկ հանրահավաքում կլսեն խոսք, այլընտրանքային ծրագիր եւ այլընտրանքային քայլեր, գործողություններ. «Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց կարծում եմ, այնտեղ կլինեն նաեւ արժեքավոր առաջարկություններ»:

Ըստ պարոն Սաֆարյանի, վերջին հաշվով, մարզային այցելությունները, որոնք տեղի էին ունենում վերջին 2-3 ամիսների ընթացքում, պիտի ամփոփվեին Երեւանում, պարզապես համընկան մի ժամանակաշրջանի հետ, երբ կարելի էր խոսել Հայաստանի անկախության, նրա խնդիրների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031