Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Սա ամուսինների միջեւ չհիմնավորված խանդի պատմություն է հիշեցնում»

Օգոստոս 20,2013 13:33

Այսօր «Փաստարկ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ մենք բուռն զարգացումներ ենք տեսնելու աշնանը՝ կապված Հայաստանի՝ եվրաինտեգրման շարունակման կամ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման հետ. «Եթե Ուկրաինան կարողացավ դիմակայել, Հայաստանը նույնպես կունենա խուսանավելու հնարավորություն: Եթե չկարողացավ Ուկրաինան դա անել,  ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանը կկարողանա միայնակ դեմ դուրս գալ եւ ռուսական հնարավոր ճնշումներին դիմագրավել: Չափազանց մեծ ճկունություն է պետք արտաքին քաղաքականության համար: Ասոցացման համաձայնագիրը նշանակում է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների բարդացում՝ այլ որակական հարթությամբ: Հիմա մենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնենք, հետո Հայաստանը կորոշի կամ անդամակցել ԵՄ-ին, կամ չանդամակցել, դա կախված է երկու կողմերի ցանկությունից: Իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում է ՌԴ-ն: Այս համաձայնագրերի ստորագրումը ԵՄ-ի հետ, ամենեւին չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը: Հայաստանի անդամակցությունը  հաշված րոպեների խնդիր չէ, այն չի կարող բխել ուղղակի երկու-երեք համաձայնագրերի ստորագրումից: Սա ամուսինների միջեւ չհիմնավորված խանդի պատմություն է հիշեցնում, առանց հիմքերի խանդի մի իրավիճակ է: Թեպետ մյուս կողմից, իհարկե, ՌԴ-ն էլ հրաշալի հասկանում է, որ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան կամ Հայաստանը եթե համաձայնագրերը հավուր պատշաճի իրականացնեն, դա կդառնա Եվրամիության հանդերձարանը այս երկրների համար, որտեղից այն կողմ իրենք կկայացնեն իրենց քաղաքական որոշումը»:

Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանը չունի ռեսուրս՝ փոխելու արտաքին քաղաքականության ռելսերը, բայց ունի ռեսուրս՝ խորացնելու իր հարաբերությունները՝ ԵՄ-ի հետ. «Հայաստանը կարող է շանտաժների արդյունքում քայլեր անել եւ հայտնվել բավականին ծանր վիճակում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031