Հատված «Բորուսիա»-«Այտրախտ» հանդիպումից հետո «Советский Спорт»-ին՝ Հենրիխ Մխիթարյանի տված հարցազրույցից:
– Դուք անցած տարի գերազանցեցիք Ուկրաինայի ռմբարկուական բոլոր ռեկորդները: Բունդեսլիգայում ձեր համար գոլային ի՞նչ նշագիծ եք սահմանել:
– Ի՞նչ նշագիծ: Եթե անկեղծ՝ հիմա գլխավորը կայուն խաղալն է: Եվ որ թիմը հաղթի, ես էլ նրա հետ միասին բարձունքում լինեմ: Իսկ գոլեր, ռեկորդներ, կսահմանեմ, չեմ սահմանի, կմտածեմ հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ