Օրերս NEWS.am-ին տված հարցազրույցում ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին մեղադրել էր ԿԳ նախարարին խնայելու եւ իր՝ պաշտոնից ազատվելու մասին նրան հարցադրումներ չուղղելու մեջ: «Դուք էլ շատ հետաքրքիր ժողովուրդ եք, մի անգամ նախարարին հարցրեք, որպեսզի դուք էլ իմանաք, ես էլ իմանամ պատճառը: Այդքան լրագրողներով այսպես, այնպես խոսում եք, բայց ոչինչ չեք անում»,-ասել էր Ղուկասյանը շեշտելով, որ միակ մարդը, ով գիտի իրեն նկատողություն հայտարարելու եւ աշխատանքից հեռացնելու պատճառը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:
Aravot.am-ը ԿԳ նախարարին խնդրեց մեկնաբանել ԲՈՀ-ի նախկին ղեկավարի այս հայտարարությունը: «Հասկանալի պատճառով չեմ մեկնաբանում ԲՈՀ-ի նախկին ղեկավարի ազատման հետ կապված գործընթացը, շատ մարդկանց ասածներ եմ մեկնաբանել, բայց այս անգամ լրացուցիչ մանրամասներ հայտնելու ցանկություն չունեմ, չեմ համարում, որ դա իմ կողմից էթիկական տեսակետից ճիշտ վարվելակերպ կլինի»,-պատասխանեց նախարարը:
Մեր պնդմանը, թե տպավորություն է, որ իրեն լրագրողները խնայում են, նախարարը ժպտալով ասաց. «Մի սուտ ավելի գրեք, մի ճիշտ բան գրեք, ապացուցեք, որ չեք խնայում»:
Քիչ անց նա ասաց, որ խոսքը ոչ բոլոր լրատվամիջոցներին է վերաբերվում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ