Օգոստոսի 17-ին ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետարանի աշխատակիցը։ Նրա մարմինը կախված են գտել ավտոտնակում, կողքին՝ ռուսերեն երկտող։
Նույն օրն ինքնասպանության եւս մեկ դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում, ինքնասպան եղածը 38-ամյա երիտասարդ է։
Նկատենք, որ այս ամիսների ընթացքում մարզերում ինքնասպանության դեպքերը զգալի թիվ են կազմում, իսկ ինքնասպանության դիմելու դրդապատճառները միանգամայն տարբեր են։
Եվ այսպես, Շիրակի մարզի Ամասիա համայնքում ինքնասպան էր եղել 57-ամյա Կարո Ակոպովը։ Գյուղապետ Աղասի Ամիրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կարոն Ամասիայում բնակություն էր հաստատել մի քանի տարի առաջ։ «Նա Ադրբեջանի փախստական էր եւ իր ընտանիքի հետ ապրում էր մեր գյուղում։ Գյուղապետարանում աշխատանքի էր անցել երեք ամիս առաջ՝ աղբահանությամբ էր զբաղվում, բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում։ Ճիշտ է, մի քիչ խմիչքի հետ սեր ուներ, բայց մենք նրանից որեւէ տարօրինակ բան չենք նկատել։ Շատ հավասարակշռված մարդ էր, ոչ մի առողջական խնդիր չուներ։ Երեխաներ ուներ, թոռնիկներ, իսկ որդին աշխատում էր Ամասիայի կաթի գործարանում,- ներկայացրեց գյուղապետը՝ նշելով, որ կատարվածի մեջ ինքը որեւէ տարօրինակ բան չի տեսնում,- հիմա մարդ է, գնացել է ավտոտնակ ու կախվել է։ Ասում են նաեւ, որ երկտող է գրել, թե «Ես գնում եմ, դուք մնում եք, մնաք բարով, թոռնիկիս կհամբուրեք»։ Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է եղել նրա նամակը, ու այլ բան էլ չգիտենք, թե ինչը կարող էր լինել նրա այս քայլի պատճառը»։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Եթե ինքնասպանությունն է նորմալ համարում գյուղապետը, էլ սարսափելին ո՞րն է:
Կամաց կամաց դրան էլ ենք սովորում: Ինքնասպանության նյութեր են ու պառլամենտի նիստեր կարևոր որոշումներով: