Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ բացառիկ հարցազրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց. ճի՞շտ է տարածված այն կարծիքը, թե նա միշտ երազել է նախարար, կամ օլիմպիական կոմիտեի նախագահ դառնալ:
«Եթե ես 1998 թվականին ՀԱՕԿ-ի նախագահի ընտրությունում իմ թեկնածությունը դրել եմ, նշանակում է՝ երազել եմ դառնալ Հայաստանի Հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նախագա՞հ: Ոչ, այդպես չի: Ես երբեք այդպիսի ցանկություն չեմ ունեցել: Ավելին, այսօր նախարար եմ՝ այդ ցանկությունն էլ չեմ ունեցել… Ստացվեց այնպես, որ չորս տարի նախագահի հետ աշխատելուց հետո, նախագահն ինձ կանչեց, առաջարկեց: Ես էլ, ճիշտն ասած, չհրաժարվեցի՝ իհարկե քաջ գիտակցելով, որ ահավոր դժվարություններ, խնդիրներ, բարդություններ են լինելու: Բայց ես դրանցից վախեցող մարդ չեմ:
Իսկ ձեր ասած թյուր կարծիքը սկսվել է 1980 թվականից: Ես պարբերաբար այս ու այն կողմից իմ դեմ ազդանշաններ եմ զգացել, իմ մասին սկսել էին բացասական բաներ խոսել, երբ իմ մարզական ամենաբարձր հաջողությունների ժամանակներն էին: Ինձ համար շատ տարօրինակ էր, թե ինչի՞ են այդ բաներն արվում: Հետո շատ դժվար չէր, որպեսզի հասկանայի: Մարդիկ կան, որոնք նստած էին այս աթոռին, որը հիմա ես եմ զբաղեցնում, ու մտածում էին, թե ո՞նց անեն, որպեսզի երկար նստեն աթոռին, ո՞վ կարող է իրենց համար վտանգ ներկայացնել: Հաշվարկել են, վերլուծություններ արել, տեսել ինձ՝ երիտասարդ տղա, սպորտում մեծ հաջողություններ ունեցող, դպրոցում գերազանց սովորած, երկու բուհ կարմիր դիպլոմով ավարտած: Մտածել են, թե այս տղան սպորտը թողնելուց հետո ո՞ւր պետք է գնա: Ու սկսել են խփել…»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ապ ջան… կարմի դիպլոմը ինչ արժի??? hարցը միքիչ անհամեստա, բաեց լավնա, վորոշ մառդկանց հաքովա, գյումրեցիք հումորով կմոդենան էս հարցին…
Մանուկ (նկատի ունեմ մանկական) տառասխալներդ ինձ հուշում են որ ութերորդի ավարտականի համար ժամանակին գումար պետք չէր:
Հարցը ոչ թե “միքիչ անհամեստա” այլ բավական անհամեստ: Այն ավելի շատ “անգրագետա” ու բոլորովին էլ ոչ լավը: