Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական սահմանամերձ գյուղի ուղղությամբ: Ինչպես NEWS.am-ին են հաղորդել պաշտպանության նախարարությունում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել օգոստոսի 19-ին, ժամը 17:10-ի սահմաններում: Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ են բացել Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Կրակել են դիպուկահարների զենքից ու գնդացիրից:
Բացի այդ, նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ը կրակ են բացել Չինարի, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:
Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում