Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիները խփում են զբոսաշրջային հայ բիզնեսմենների գործին

Օգոստոս 20,2013 11:13

Հայաստանում ապրող իրանցի ուսանողները լուրջ մրցակից են դարձել զբոսաշրջային բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար։ «Արսիստուր» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Բաղումյանին զայրացրել է իրանցիների հանդուգն պահվածքն իրենց հյուընկալած երկրում։ Ասում է՝ խարդախ ճանապարհով հարստանալու դասերն իրենց մոտ սովորած՝ գալիս են։ Մեծ գումարներ են աշխատում, գործելով ստվերում, առանց գրանցման՝ խոչընդոտելով օրինական դաշտում աշխատող եւ հարկային պարտավորությունները կատարող տեղական կազմակերպություններին։

«Ուսանողները, որոնք մեկ-երկու հայերեն բառ գիտեն, մատչելի եւ որակյալ ծառայություն առաջարկող այցեքարտեր են բաժանում ժողովրդին, ձեռի հետ էլ «խորհուրդ» տալիս զգուշանալ հայաստանցի տուրիստական կազմակերպություններից։ Կեղծ հայտարարություններ են տարածում, թե իբր մենք քցող ենք, խաբում ենք հաճախորդներին, ասում ենք, թե վճարի մեջ ճաշն էլ է մտնում, բայց խաբում՝ ճաշ չենք տալիս ու նման բաներ»,- ներկայացրեց Վարուժան Բաղումյանը։

Վերջինիս ասելով՝ իրանցիները տեղացիներից մատչելի գնով մարդատար մեքենաներ են վարձակալում, Սեւանի «կլիենտ» հավաքում ու ճանապարհ ընկնում։ «Յոթ տեղանոց մեքենա են վարձում, ամեն ուղեւորից 5 հազար դրամ վերցնելով՝ տանում Սեւան։ 12 հազար դրամը տալիս են մեքենայի վարձ, 23 հազարը վերցնում իրենց։ Եվ սա անում են բացահայտ, թքած ունենալով իրենց հյուրընկալած երկրի օրենքների ու պետության առջեւ որոշակի պարտավորություններ ունենալու հանգամանքի վրա։ Թող էլի անեն, բայց ոչ հարկային դաշտից դուրս ու մեր՝ հարկատուներիս հաշվին»,- ասաց զրուցակիցը։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Edgar says:

    Բա ինչ էիք սպասում ,ժամանակին էնքան էստի համեցեք արեցինք որ էկան հազարներով լցվեցին ու հիմա իրանց պահում են շատ լկտի,շատ սանձարձակ ու էս դեռ ծաղիկներն են ,ժամանակը կգա սրա պտուղներն են մեզ հրամցնելու,արդեն կան դիսկոտեկներ հենց քաղաքի կենտրոնում որտեղ ներս են թողնում միայն պարսիկներին ,օրինակ`կինո <> դիմաց <> կոչվող դիսկոտեկը,դրա համար էլ քաղաքի կենտրոնում ականատես ենք լինում հարբած,հաբրգած պարսիկների,ովքեր վիրավորում են հայ աղջիկներին իսկ հայ տղաներին էլ բռնել են տալիս մեր սիրելի ոստիկանությանը,ոստիկաններն էլ գոհ ու շնորհակալ են պարսիկներին դրա համար!
    Էսա մեր երկրի էսօրվա անթասիբ վիճակը…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031