Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. Սեյրան Օհանյանը չպետք է դրա մասին ասեր

Օգոստոս 20,2013 10:59

Հատված գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում ՀՀ պաշտպանության փոխնախարար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ– ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (Կոմանդոս) հետ հարցազրույցից:

– Պարոն Տեր-Թադեւոսյան, ՀՀ պաշտպանության նախարարը նոր բացահայտում է արել՝ 2008թ. մարտի 4-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։ Նա հայտարարել է, որ ինքը ԼՂՀ ՊԲ նախարարին ռազմական առաջադրանքի հրահանգ է տվել։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանը։

– Դուք ճիշտ հարց եք բարձրացրել, մենք ասում ենք, որ Արցախն անկախ հանրապետություն է, մենք ասում ենք, որ իրենք նախագահ ունեն, իրենք պաշտպանության նախարար ունեն, այսինքն՝ իրենք պետականորեն ամեն ինչ ունեն։ Մենք ասում ենք, որ բոլոր հարցերը պետք է այնտեղ լուծվեն։ ԼՂՀ բանակը մեր բանակի մի մասն է, բայց կարծես թե դա մենք գիտենք միայն մեզ համար։ Դա գիտեն բոլորը, այդ փաստի մասին բոլորն են տեղեկացված։ Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը կարող էր նման հրաման տալ, բայց, իմ կարծիքով դրա մասին պետք չէր ասել։ Դա դիվանագիտություն է, կարծես մենք մեզ հակադարձում ենք, մենք այլ բան ենք ասում, բայց այլ բան ենք անում։ Ես չեմ ասում, որ Ս. Օհանյանը չէր կարող նման հրաման տալ, բայց ուղղակի մի բան է հստակ, որ չպետք էր դրա մասին ասել։ Այդ ամենի մասին շուտով Ադրբեջանը կիմանա, շուտով այնտեղի լրատվամիջոցները դրա մասին տեղեկություններ կտարածեն։

– Ըստ Ձեզ՝ այս հայտարարությունն ինչքանո՞վ է ազդելու ԼՂՀ հարցի հետագա զարգացումների վրա, հնարավոր համարո՞ւմ եք, որ լուրջ իրադարձություններ լինեն այս հայտարարությունից հետո։

– Ղարաբաղի ու Հայաստանի համար այդ վնասն արդեն կա, Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, ու ինչ այնտեղ կատարվում է, ամեն ինչում Հայաստանն է մեղավոր։ Իրենք ասում են՝ մենք Ղարաբաղի հետ գործ չունենք, նման պետություն իրականում գոյություն չունի։ Իսկ մենք ասում ենք, որ Ղարաբաղն անպայման պետք է մասնակցի բանակցություններին, որովհետեւ առանձին պետություն է։ Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մասնակցեն այդ ամենին։ Չի կարելի այդ հարցն այդպես դնել, որ դա գաղտնիք է։ Բայց կարծում եմ՝ հրապարակել պետք չէ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031