Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Մանկավարժական համալսարանում չբարձրացան վարձերը

Օգոստոս 20,2013 10:29

Երեւանի պետական, Տնտեսագիտական համալսարաններում եւ այլ բուհերում վարձերի թանկացումը ռեկտորներն անխուսափելի էին համարում։ Բարձրացումը մեկնաբանվեց աշխատավարձերի, լաբորատորիաների, սոցիալական փաթեթների եւ, վերջապես, կրթության որակի բարելավմամբ, ինչը կառավարության մակարդակով եւս արդարացնում են։

Բայց ինչպե՞ս ստացվեց, որ Մանկավարժական համալսարանը, որն ավելի շատ կարիք ունի կրթամակարդակի բարձրացման, զերծ մնաց այս քայլից։ Մանավանդ՝ այստեղ 40 տոկոսով բարձրացվել էր աշխատավարձը։ Ի՞նչ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ է ձեռք բերել բուհը, որով կարողացավ առանց ուսանողների գրպանը մտնելու լրացնել ֆինանսական բացերը, արդյո՞ք վարչապետի աջակցությամբ է դա պայմանավորված։

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այս հանգամանքը բացատրում է միայն ճիշտ հաշվարկներով։ «Ես ուղղակի այսպես կպատասխանեմ, որ ոչ մի լրացուցիչ պետական սուբսիդիա Մանկավարժական համալսարանը ոչ հիմա, ոչ երբեք չի ստացել։ Ոչ մի լրացուցիչ միջոցներ պետբյուջեի հաշվին երբեք չեն եղել, չկա նման բան։ Ինչպես նաեւ ոչ մի նյութական աջակցություն՝ պայմանավորված բուհի կառավարման խորհրդի նախագահով, երբեւիցե չի եղել,- ասաց Միրզախանյանն ու հավելեց։- Ցանկացած խնդիր՝ լինի մեր բուհում, ընտանիքում, մեկ այլ բուհում, որն առնչվում է ֆինանսների հետ, պայմանավորված է հաշվապահությամբ, ցանկացած հարցը, որն առնչվում է ֆինանսների հետ, դրա հաջողությունն ու անհաջողությունը կապված է ճիշտ հաշվարկի հետ. էդքան բան»։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր էր չբարձրացնել վարձն ու արդյունավետ ծախսերով, եկամտի ու ծախսի ճիշտ հաշվարկով պակասը լրացնել, Միրզախանյանը պատասխանեց. «Ես նման տեսակի հետեւություններ չեմ կարող անել, բայց հարցը նրանում է, որ որոշ ծախսերի հոդվածներ փոխելով, եկամտի ու ծախսերի բալանսը ճիշտ հաշվարկելով, կարող է ավելի արդյունավետ լինել, ոչ մի նորություն չկա։ Մեզ մոտ եկամուտները չեն ավելացել, ինչպես նաեւ հայաստանյան բոլոր բուհերում, քանի որ ուսանողների քանակը չի ավելացել, հասկանալի պատճառներով։ Այս տարի ընդունելությունն ավելի փոքր էր, քան նախորդ տարի, եկամուտների աճ չկա, պարզապես ճիշտ հաշվարկներ են արվում»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031