Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության պատճառով հարակից շենքերի բնակարանների պատերը ճաքել են:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կառուցվող շենքի տեղում գտնվող ենթակայանը կառուցապատողը որոշեց տեղափոխել շատ ավելի մոտ մեր շենքերին: Դա մեր առողջությանը վնաս էր եւ հակասում էր քաղաքաշինական նորմերին, բնակիչները
Ընդվզեցին, դիմեցին քաղաքապետարան, գլխավոր ճարտարապետին: Մեր պահանջն էր ՝ ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, եթե կառուցվում է ենթակայան, պետք է համապատասխանի շինարարական նորմերին: Մեր երկար պայքարից հետո, կառուցապատողը ենթակայանը տեղափոխեց մեր շենքերից 14 մետր հեռավորության վրա, ինչը արդեն օրենքով թույլատրելի էր, չնայած էլեկտրամագնիսական դաշտը եւ աղմուկը բնակիչներին շատ է խանգարում: Բայց, քանի որ օրենքի սահմաններում էր, թույլ տվեցինք»,- մեզ հետ զրույցում բնակիչ Կարինե Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, տեղափոխված ենթակայանի տեղում կառուցվում է
Կարդացեք նաև
14 հարկանի շենք, որը հարակից 5 հարկանի շենքերի արեւն ու լույսն է փակում. «Բնակիչները նորից ընդվզեցին, դիմեցինք քաղաքապետին: Նա լսեց մեզ, ընդունեց մեր խնդրանքը եւ խոստացավ միջամտել: Ասաց՝ կվերանայի, շենքը 7 հարկից ավելի չի լինի: Հետո խոստացավ, որ նոր նախագիծը հենց լինի, կհամաձայնեցնի մեզ հետ: Բայց հենց քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին, իրենց ձայները ապահովեցին, նորից շինարարությունը սկսվեց ու իրենց ուզածով. 14 հարկ է լինելու»:
Բնակիչները պատմում են, որ շինարարության աղմուկից ու փոշուց օր ու արեւ չեն տեսնում: Շինտեխնիկայի հզորությանը չեն դիմանում ոչ միայն քաղաքացիների նյարդերը, այլեւ նրանց բնակարանների պատերը, որոնց վրա ամեն օր նոր ճաքեր են հայտնվում:
Բնակիչներից մեկի պատմելով, իր հիվանդ աղջիկը օրեր առաջ շինարարության աղմուկից վատացել է, ուշաթափվել. «Իմ երեխան վատացած տան մեջ, որ 7 տարի բուժման եմ տվել, երեխայի ուշքը գնացած, տան մեջ ընկած, ասում եմ՝ դադարեցրեք աղմուկը, ասում են՝ մի քիչ ա մնացել տատի ջան: Ուրեմն իմ երեխեն մեռնի, իրա գործը մի քիչ ա մնացե՞լ: Ու ամբողջ շենքը վիբրացիայի տակ էր: Էս երկիր չի»:
Բնակիչը անմիջապես զանգել է ոստիկանություն՝ խնդրել օգնություն. «Զանգում ես ոստիկանություն,կրակն ես ընկնում, քաշում են քաղմաս: Համարս գրանցվել էր, մի քիչ հետո եկան ոստիկանները՝ բացատրություն պահանջելու, թե ինչու ես մեզ խանգարում: Փաստորեն զանգել էի՝ եկեք մեզ օգնեք, եկել են ասում են՝ ինչո՞ւ եք մեզ խանգարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտի 20-ից իմ հայրենիքում եմ, 29 տարի ընդմիջումից հետո: Մասնակցում եմ բոլոր միջոցարումներին,՝ ընդեմ անարդարության: Ավելի քան մի շաբաթ եղել եմ նշված՝ Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապորինի շինարարության դեմ պայքարող բնակիչների կողքին: Պատկերը նույնն է, ինչը որ տեսել եմ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Թեղուտում նաև անտեր ու անմխիթար մնացած գյուղերում, միայն թալանի ու անարդարության մասշտաբներն են տարբեր, իսկ
ձեռագրերը բոլորում նույնն է՝ ռոբիկային և շեռժիկային: Հրեշավոր հուսալքություն և անտարբերություն է պատել հայ ժողովրդին, համատարած՝ արտագաղթի տրամադրություն: Երևենում, այն շատ ավելի քիչ է նկատվում, քան մայրաքաղաքից դուրս, կարծես իրոք Մոնղոլ-թաթարների արշավանքի օրերն ենք ապրում: Իմ աննշան թվացող պայքարը, եթե գոնե մեկ մարդու
էլ ոգեորի շատ ուրախ կլինեմ, չեմ հուսահատվելու, որոշել եմ 10 օրից ետ գնալ՝, մինչև նոր տարի
հայրենիք մշտական տեղափոխվելու նպատակով: Գրածս՝ կոչ է նրանց, ովքեր անտարբեր են իրենց
ապագային, կամ բռնում են արտագաղթի ճանապարհը: Խորը երախտագիտությամբ պետք է նշել այն երիտասարդներին, ովքեր ոտքի են կանգնել ընդեմ՝ չարիքի ու անարդարությանը, առանց նրանց նույնիսկ անիմաստ կլինի պայքարի մասին մտածել, թեպետ ազգը ունի՝ Ժիրայր Սեֆիլյան,
Ալեգ Ենիգոմշյան, Երվանդ Մանարյան, Վարդգես Գասպարի, Գարեգին Չուքասզյան, Տիգրան Խզմալյան, բայց նրանց շուրջ համախմբվել է պետք, հետո կարող է շատ ուշ լինել: Մենք իրավունք
չունենք ազատամարտիկների կողքին չկանգնելու, ովքեր արդրեն իրենց անցած ճանապարհով
ապացուցել են իրենց՝ ՈՎ լինելը, և այսօր իրենց վիճակը կախված է՝ փետրվարի 18-ի և մարտի 5-ի
թաղի խուժանի գործողությունների արդյունքում ծնած՝ ,,ժողվրդի ընտրյալներից,,:
Ազգը այս մարդկանցով է ազգ, այլ ոչ կեղծ ընտրյալներով ու թալանչի բարերարներով:
Առանձնակի հաճույք ստացա մտքերիցդ՝ գնամ մինչև նոր տարի գամ:Կարծում էի հեռու հեռվից ես հետևում մեր երկրի անցուդարձին:Դեռ գարնան էր՝ Րաֆֆիի առիթով մի քանի անգամ խաչաձևեցին մեր կարծիքները:Զարմանքիս հետ նաև ուրախություն ապրեցի, երբ նշածդ անունների կողքին Րաֆֆին չկար:Գուցե սխալվում եմ, բայց անվան չհիշատակումն արդեն ինչ-որ բան նշանակում է:Մաքսիմ, Ձեր պես հայրենասերներ շատ կան սփյուռքում:Նրանք էլ պետք է հետևեն Ձեր օրինակին:Հայրենիքո՛ւմ պետք է զգալ հայրենիքի դժվարությունները և ոչ թե հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից իրենց ընդունելի և ոչ ընդունելի, անմակարդակ ու տափակ դատողություններով ամոթանք տան հայաստանցիներիս: Այսքանը, Մաքսիմ, բարի ճանապարհ և բարի վերադարձ:
Spartak, իրոք չես սխալվում, դեռ գարնանն էր՝ որ հիացած էի Ռաֆֆիի ակտիվ գործունեությամբ:
Հավատա, ինձ համար կարևորը՝ Ռաֆֆին չէ կամ Պողոսն ու Պետրոսը: Մեր երկիրը իրոք աղետալի
վիճակում է, և դրա համար կան կոնկրետ հանցավորներ, որոնց՝ համոզված եմ չենք ներելու:
Ինչ վերաբերվում է իմ ,,անմակարդակ ու տափակ դատողություններով ամոթանք տամ հայաստանցիներիս,, ես միշտ էլ Հայ եմ և հայաստանցի, որի համար ոչ պարծենում եմ, ոչ էլ ամաչում: Բացի,՝ անմակարդակ ու տափակ դատողություններից, կարող եմ նաև կոնկրետ գործով
ապացուցել, որ քո կարծիքը ճիշտ չէ, ուղղակի դրա հնարավորությունը չկա մի պարզ պատճառով,
որ քրեաօլիգարխիկ համակարգը, բացառում է որևէ բարի գործ անելու և հոշոտում ու բարոյալքում
է երկիրը, եթե դու չես նկատում, ուրեմն դրանց մի մասնիկն ես: Ես ճիշտը փորձով գիտեմ, իմ աչքերով տեսած, կարող եմ քեզ շատ բան պատմել, եթե գաս ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ: Ես պատրաստ
եմ ցանկացած մարդու կողքին կանգնել, եթե այդ պահին համոզված լինեմ, որ տվյալ մարդու նպատակը, իրոք իր ժողովրդին ծառայելն է, իսկ ճանապարհը ճիշտ, իսկ թե ինչով է ավարտվում,
ժամանակը ցույց է տալիս: