Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց այն էլ «պատժված» է, ավելի մեծ «պատիժը» արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին»․ քաղաքագետ

Օգոստոս 19,2013 21:30

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներին՝ նկատեց, որ Հայաստանն առանց այն էլ «պատժված» է՝ հարեւանների հետ փակ սահմաններով, եւ դրանից ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ Հայաստանն ավելի ծանր իրավիճակում հայտնվի, ինչը արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետեւ Ռուսաստանը գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիջոցները կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ Ռուսաստանի:

«Ռուսները արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս-քվոն փոփոխված է, եւ այն ինչ ունեին քսան տարի առաջ՝ չորս-հինգ ռազմաբազա Հարավային Կովկասում եւ ունեին մանեւրելու հնարավորություն՝ հիմա դրա հնարավորությունը չունեն, եւ իրենք հասկանում են, որ սա գիտակցում են եւ՛ ՀՀ իշխանությունները, ե՛ւ Հայաստանի հասարակությունը: ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային Կովկասում եւ դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի ընդհանրապես Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որեւէ հնարավորությունից զրկվելուն», նկատեց մեր զրուցակիցը:

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031