Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. «ԿՀՎ-ն հաստատել է 1953թ. Իրանի հեղաշրջմանն իր մասնակցությունը»

Օգոստոս 19,2013 20:46

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հաստատել է, որ 1953թ. մասնակցել է Իրանի հեղաշրջմանը, որի ժամանակ տապալվել է վարչապետ Մոհամմեդ Մոսադեղի կառավարությունը: Գրում է «Հյուրիեթ» թերթը:

Տեղեկատվության ազատության օրենքի պահանջով Ազգային անվտանգության արխիվի կայքում ԿՀՎ-ն հրապարակել է «Ճակատամարտ Իրանի համար» ներքին օգտագործման փաստաթուղթը:

«Ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում տապալվեց Մոսադեղն ու նրա «Ազգային ճակատ» կառավարությունը իրականացվել է ԿՀՎ-ի ղեկավարությամբ, որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության քայլ», – գրված է զեկույցում, – «Իրանին Սովետական ագրեսիային առջև անպաշտպան թողնելու ռիսկը ԱՄՆ-ին ստիպեց… ծրագրել և իրականացնել TPAJAX-ը»:

TPAJAX-ը ԿՀՎ-ի հեղաշրջման ծրագրի ծածկանունն էր: Այն բաղկացած էր մի քանի քայլից`քարոզչության միջոցով թուլացնել Մոսադեղին, Շահին դրդել, որպեսզի համագործակցի իրենց հետ, խորհրդարանականներին կաշառել, համախմբել  անվտանգության ուժերը և կազմակերպել հանրային ցույցեր: Առաջին փորձը ձախողվել էր, սակայն մեծ ճիգեր գործադրելուց հետո, հեղաշրջումն իրականացնող ուժերը համախմբվեցին ու արդյունքի հասան երկրորդ փորձից, օգոստոսի 19-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031