Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետարանի կայքն ու անասնակեր խոտը

Օգոստոս 19,2013 20:40

Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում (www.tavush.gov.am)  զետեղված տեղեկատվության՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, ըստ նախնական հաշվարկների՝ մինչեւ խոտհնձի սեզոնի ավարտը մարզում կհնձվի եւ կտեղափոխվի 65 հազար տոննա խոտ, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների պահանջը: Մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, խոտի բերքը կրկնակի ավել է, մարզն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով՝ մեքենայացված եւ ձեռքի հնձիչներով:

Խորհրդային տարիներին խորհտնտեսությունների տարածքներում կուտակվող խոտը կշռվում էր: Ներկայումս գյուղացիների կողմից  հնձվող, կուտակվող խոտը չի կշռվում եւ նույնիսկ մոտավոր կերպով հնարավոր չէ  հաշվել կուտակված անասնակեր խոտի  քանակը: Մարզպետարանի հրապարակած  տեղեկատվության մեջ ոչ մի խոսք չկա հեռավոր սարերում  տարիներով չհնձվող  խոտհարքների մասին, որոնք լավագույն դեպքում որպես արոտավայրեր են ծառայում:

Եթե մարզն ապահովված է հնձիչներով, ինչու՞ են Տավուշի մարզի գյուղացիները դիմում պապենական փորձված գործիքին՝ գյուղացուց ուժ քամող գերանդուն: ՀՀ կառավարության տարածքային ստորաբաժանում հանդիսացող Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նաեւ հայտարարություն է զետեղված, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Լուսաձորի անասնապահական համալիրի տարածքում, շուկայական գներով Տավուշի մարզի  բնակչությունից գնում է անասնակեր խոտ: Այս հիմնադրամն ստեղծված է  Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից՝ Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031