Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Սյունիքում ճիշտ չէր լինի ժողովրդի մեջ ավելորդ հույսեր արթնացնելը»

Օգոստոս 19,2013 20:35

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում արդեն առաջադրվել է 5 թեկնածու: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը որոշել են չմասնակցել այդ ընտրություններին՝ պատճառաբանելով, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են եւ որ դա ամենասարսափելի տարածքն է՝ կեղծիքներ անելու առումով:

Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ էր ընդդիմադիր երկու ուժերի այդ քայլը, որ հետ քաշվեցին եւ որոշեցին չմասնակցել՝ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ  Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Նպատակահարմարությունից պետք է ելնել՝ ցանկացած ընտրության մասնակցելիս: Եթե ՀԱԿ-ը նպատակահարմար գտներ, հաստատ թեկնածու կգտնվեր: Ես համաձայն եմ, որ Սյունիքում ընդհանրապես ուղղորդվում է ընտրությունը: Դուք լավ գիտեք այդտեղ մշտապես գոյություն ունեցող վախի մթնոլորտի մասին: Վախի մթնոլորտ կա, ինչը նաեւ հաղթահարված չէ այս կարճ ժամանակամիջոցում: Հավանաբար, նաև կաշխատի փողի գործոնը, իսկ ՀՀԿ-ն առանց դրա երբեք վերարտադրվել կամ որեւէ ընտրությունում հաղթել չի կարող: Մենք նման ռեսուրսների չենք տիրապետում, երբեք կողմնակից էլ չենք նման ռեսուրսներով հաղթանակներ գրանցելուն, կարծում եմ, որ չարժե մտնել մի պայքարի մեջ, որի արդյունքն արդեն պարզ է: Հատկապես, որ դա ընդամենը մեծամասնական ընտրություն է: Եթե դա համամասնական ընտրություններ լինեին, մենք նման պարագայում պատրաստ ենք մասնակցել  ընտրություններին: Իսկ մեծամասնականի պարագայում, Սյունիքում, որտեղ վախի անտանելի մթնոլորտ է, կարծում եմ, ճիշտ չէր լինի ժողովրդի մեջ ավելորդ հույսեր արթնացնելը: Դա ճիշտ որոշում էր»:

Մեր հարցին՝ դա հանձնվել չի՞ նշանակում՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Երբեք: Եթե հանձնվել-պարտվելու մասին ենք խոսում, դրանք պատերազմական իրավիճակներին բնորոշ կատեգորիաներ են, մենք կարող ենք մի մարտը պարտվել, բայց ամբողջ ճակատամարտն ի վերջո կհաղթենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031