Aravot.am-ի հարցին, թե Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում եղել է եւ ի՞նչ արդյունք կա, Յուրի Վարդանյանը պատասխանեց. «Այո, հանդիպել ենք եւ եկել ընդհանուր հայտարարի. նա չի խոչընդոտում, եթե կարողանում է՝ օգնում է: Իսկ մենք բոլորս գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է օգնել եւ պատրաստակամ է: Շատ մարզասերներ ցավով են ընդունում տարաձայնությունները, մտահոգված են, որ այդպես սպորտը չի կարող զարգանալ, հակառակը՝ վիճակը կվատանա: Գագիկ Ծառուկյանը հարգում է ինձ, ես ընդունում եմ Գագիկ Ծառուկյանին: Բացարձակ նորմալ հարաբերություններ են: Ոչ մի խնդիր չունենք. ոչ՝ անձնական, ոչ՝ սպորային»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ