Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյան. «Մոտ 6,5 տարի սպորտի ոլորտը ղեկավարել է ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ»

Օգոստոս 19,2013 19:38

Aravot.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի հետ, որում շոշափվել են հասարակական հնչեղություն ստացած մի շարք հարցեր:

«Ահավոր ծանր էր առաջին մեկուկես ամիսը: Անհասկանալի շատ բաներ կային: Մոտ 6,5 տարի սպորտի ոլորտը ղեկավարել է ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրա նշանակած, կամ նրա ցուցումով նշանակված նախարարներն ինչ ցուցում ստացել, այնպես էլ ղեկավարել են: Որպես սպորտում ճանապարհ անցած մարդու, բայց նոր նշանակված նախարարի, ինձ շատ բաներ անհասկանալի էին: Մանավանդ, որ վերջին 4-4,5 տարում սպորտային հարցադրումներում Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններն այնքան էլ բարվոք չեն եղել: Հայկական սպորտն իմ ուշադրության կենտրոնում եղել է միշտ, նաեւ ԱՄՆ-ում ապրած  16 տարիներին: Լավ բաներով ուրախացել եմ, վատի համար՝ տխրել:

Վերադառնալով Հայաստան եւ աշխատելով ՀՀ նախագահի՝ սպորտի գծով խորհրդական, այս չորս տարիներին հայկական սպորտն ավելի մոտիկից ճանաչեցի: Ինձ հարցեր են ուղղվել, ես էլ դրանց տվել եմ մասնագիտական պատասխաններ, որոնք նախարարությանը դուր չեն եկել: Այստեղից էլ այն թյուր կարծիքը, թե ես անձնական ինչ-ինչ դրդումներով ուզում եմ նրանց իրենց աստիճանից ցածր դնել: Իրականում դա այդպես չէ: Ես դերասան չեմ եւ մեր սպորտի այսօրվա վիճակի մասին տվել եմ իմ տեսանկյունով արժանի գնահատականներ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ անչափ ցավալի է, որ մեր բոլոր ժամանակների Հայ դյուցազն՝ Յուրի Վարդանյանը պետք է
    ստիպված լինի իր գլխավերևում պատից կախի ինչ որ մի արբեջանական կոմսոմոլի նկար, կամ
    ընդհամենը մի ոստիկանի հաշվետու լինի, գուցե երբեմն էլ լուռ լսի նրանց հիմարությունները, հանուն նրա, որ կարողանա իրագործի իր երազանքները,՝ հայ երիտասարդին հաղթական հարթակ
    բարձրացնելու համար:

    • Արմեն says:

      Վաղը նույն բանը կասես Յուրիկին ու դա անսպասելի չի լինի Վարդանյանի համար:

      Ինքը ստիպված չի կախել այդ նկարը, ինքը այդ մարդու առաջարկով է այդ աթոռը զբաղացրել:

  2. Արմեն says:

    Անկեղծորեն սպասում եմ դանդաղ, բայց դրական տեղաշարժի ու կարծում եմ, որ պրն.

    Վարդանյանը շատ լավ է գիտակցում թե որքան շատ են իրեն հետևող և արդյունքների

    սպասողները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031