Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժ Զատիկյան. «ԱՄՆ-ի սպանված 2 նախագահներն ուզում էին օրինական փող տպել»

Օգոստոս 19,2013 19:32

Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 8-13–ը կայացած  «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումին մասնակցած ամերիկյան ընտրական իրավունքի մասնագետ Վրեժ  Զատիկյանը, ով ԱՄԿ-ի հիմնադիրներից Ստեփան Զատիկյանի որդին է, իր ելույթում անդրադարձավ նաեւ ամերիկյան  բանկային համակարգին:

Բանախոսն ասաց.  «Ջոն Քենեդուն սպանեցին: Մյուս նախագահին, որ սպանեցին, դա Լինկոլնն էր: Ահագին զուգահեռներ կան, բայց ամենամեծ զուգահեռն այն է, որ երկուսն էլ   ուզում էին  կենտրոնական բանկը վերացնել: Ոչ միայն ուզում էին վերացնել, այլեւ երկուսն էլ միակն են ԱՄՆ-ի պատմության մեջ, որ սկսեցին օրինական փող տպել: Ո՞րն է օրինական փողը ԱՄՆ-ում: Սահմանադրությունն ասում է, որ միայն ոսկին եւ արծաթն են օրինական փող: Այսինքն՝ եթե դու պետք է թուղթ տաս ինչ-որ մեկին, այդ թղթի հետեւում պետք է կանգնած լինի ոսկին կամ արծաթը, այսինքն՝ փողը  պետք է ապահովված լինի իսկական ինչ-որ բանով, կապիտալով:

Լինկոլը սկսեց նման փողեր տպել, այն ժամանակ ասում էին՝ «գրին դոլար», որովհետեւ այն կանաչ էր՝ բառի բուն իմաստով: Եվ Լինկոլնի սպանությունից հետո բանկը սկսեց մեծանալ: Նույն բանը կատարվում էր Քենեդու ժամանակ, փորձում էին  լրիվ ջնջել դոլարի կապը ոսկու եւ արծաթի հետ: Եվ ինքը սկսեց տպել փողեր, որոնք պատկանում էին պետական այն մարմնին, որ պատկանում էր ժողովրդին, այդ փողերի վրա տոկոս չկար: Հիմա ամեն դոլար, որ ստեղծվում է, օդից հնարում են ամեն մի դոլարը, վրան  30 տոկոս  հարկ կա: Այնպիսի մի սիստեմ են սարքած, որ պարտքը երբեք չի կարող վերջանալ: Ամեն անգամ, երբ փողեր են մտնում շրջանառության մեջ, պարտքը շատանում է, ոչ միայն կանգ չի առնում, այլ շատանում է: Այսինքն՝ հետդարձի ճանապարհը արդեն վաղուց կորցրել ենք:

Սա  Քենեդու ամենամեծ ցավերից էր, երբ նա ուզում էր դառնալ նախագահ:  Ասում էր, որ սրանք  մեր երկիրը  կործանում են: Այն նախագահը, որ  բավական շատ էր սիրում հայերին՝ Վուդրո Վիլսոնը իր հրաժեշտի ժամանակ շատ հետաքրքիր խոսքեր ասաց: Նա ասաց. «Հսկա արտադրություն ունեցող մեր  երկիրը  զոհ է գնում բանկերի այս սիստեմին, որը հիմնված է պարտքի վրա: Ոսկորներս դողում են նողկանքից ,որ ես  նման չարիքին թեւեր եմ տվել»: Սա նրա միակ զղջումն էր, երբ նախագահության 8 տարին լրացել էր»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031