Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հիմնադրամը՝ Սևանի Վինդսերֆինգի ակումբում․ (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Օգոստոս 19,2013 19:12

«Հիմա ավելի հանգիստ եմ տանում հաղթանակը, սովորել եմ հաղթողի դերում լինել»,-ասաց Վինդսերֆինգի քառակի մրցանակակիր Ստեֆանի Գևորգյանը:

Արդեն 6 տարի է, ինչ գոյություն ունի Վինդսերֆինգի ակումբը, որտեղ ամեն տարի անցկացվում են մրցումներ: Լավագույնները կազմում են հավաքականներ և մասնակցում միջազգային մրցումների: Այսօր ևս Սևանի Վինդսերֆինգի ակումբում անցկացվեց միջոցառում, որտեղ ՄԱԿ-ի հիմնադրամի անդամները այս տարվա մրցույթի հաղթողներին պարգևատրեցին ՄԱԿ-ի հրատարակություններով:

PrevPhoto
NextPhoto

Երեխաներին ողջունեցին իրենց մարզիչներն ու հպարտությամբ ասացին, որ մյուս տարի, նույնպես, կցանկանան պարապել նույն անդամների հետ: Իսկ Մհեր Թովմասյանը, որը ակումբի նախագահն է, բացեց սերֆինգի՝ որպես գրավիչ սպորտաձև լինելու գաղտնիքը. «Ամենագայթակղիչ բանը բնությանը մոտ լինելն է: Եթե դու քո ձեռքերով կարողանում ես սանձել քամին և ընթանալ հսկայական ալիքների միջով դա արդեն նշանակում է, որ մերվում ես բնությանը, իսկ ամենամեծ հաճույքը բնությանը մոտ լինելն է»:

Վերջում երիտասարդ սերֆինգիստները ցուցադրեցին իրենց վարպետությունը:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031