Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Analitika. «Դենիս Դվորնիկով. Հայոց ցեղասպանության ճանաչումը` պատմության վահան»

Օգոստոս 19,2013 18:49

ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը «Անալիտիկա» լրատվականի հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը:

«Ես կարծում եմ, որ Սիրիայի սպանդի, Եգիպտոսում տեղի ունեցող սպանությունների, վանքերի և պատմական հուշարձանների ավերման պատճառը վայրագությունների հանդեպ մարդկային կարճ հիշողությունն է», – ասել է քաղաքագետը` նշելով, որ մարդու ուղեղն այնպես է գործում, որ ամեն վատ բան մոռացության է մատնում, – «Սակայն սարսափելի իրադարձությունները մոռացության մատնելը, բացի սոցիալական և հոգեբանական հարմարավետությունից, իր մեջ այդ իրադարձություները կրկնվելու վտանգ են պարունակում»:

«Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտելը միայն պատմական հիշողությանը հարգանքի տուրք տալ չի նշանակում, այն պատմության վահան է, որը կարող է կանխարգելել սարսափելի իրադարձությունները աշխարհի տարբեր ծայրերում», – ասել է Դվորնիկովը:

Հայոց ցեղասպանության օրինագիծը Ռադա են ներկայացրել պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավագովը, ինչի կապակցությամբ Դվորնիկովն ասել է. «Բավական հուսադրող է, որ նման նախագիծ են պատրաստել Ուկրաինայի երկու հակադիր կուսակցությունների ներկայացուցիչները»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031