Ռումինիայի Սուչավա նահանգի ազգային արխիվը Բուկովինայի թանգարանի աջակցությամբ հայկական Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի 500-ամյակի կապակցությամբ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը վավերագրական ցուցահանդես կներկայացնի: Հայտնում է «ԱԿՏ մեդիա» լրատվական գործակալությունը:
Ըստ Սուչավայի ազգային արխիվի, ցուցահանդեսը վանքի 500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներից մեկն է: Հոբելյանական տարին նշելու առիթով նաև հրատարակվել է վանքին նվիրված պատկերագիրք:
Պատկերագրքի և ցուցահանդեսի նպատակն է Բուկովինայում հայերի գյուղացիական և կրոնական հաջողությունները ցույց տալը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Սուչավայի հայկական ընտանիքների վերաբերյալ փաստագրական տեղեկություններ, ավանդույթների մասին նմուշներ, որպես Սուչավայի հայ համայնքի մասնաճյուղ Վիեննայում գործելիք գաղութի հիմնադրման փաստաթուղթը, 1904թ. հայկական օրացույցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ