Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղում կանգնեցվել է Անդրանիկ Մարգարյանի հուշարձանը (Տեսանյութ)

Օգոստոս 19,2013 17:33

Իրինդ գյուղում Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արդեն հուշարձան է:

«Էրեւանից են որոշել, բերել են»,-ասում է գյուղացիներից մեկը։

Պարզվում է՝ 60-ականներին Հայաստանի անկախության համար պայքարող Անդրանիկ Մարգարյանը անվտանգության մարմինների հետապնդումից փախել է Իրինդ եւ թաքնվել բարեկամների տանը։ «Գյուղացիները տեղյակ էին, բոլորն էլ գիտեին, որ նա մեր մեջ ա, բայց ոչ ոք ոչ մի բանում ցույց չտվեց»,-փաստում է գյուղի պատմության ուսուցիչ Գրիգոր Պետրոսյանը։

Գյուղացիներն ասում են, որ վարչապետ աշխատելու տարիներին Անդրանիկ Մարգարյանն ամեն ինչ է արել, որ գյուղի 7-րդ դարի եկեղեցին վերականգնվի։ Պետության միջոցներն են դրել այս գործի համար։ Շինարար Վարդան Հեպոյանը հիշում է. «Իրա մահից հետո էս եկեղեցու գործն կայնավ»։

Շատերն ասում են, որ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ գյուղն ունի գազ եւ ասֆալտ։ Նախկին գյուղապետ Ալեքսան Քոթանյանը հիասթափեցնում է բոլորին՝ ի՞նչ կապ ունի նախկին վարչապետը գազաֆիկացման հետ. «Էդ գազի խողովակները սովետների ժամանակ քաշած էր, տրուբեքը կար, էդ իրանք չեն արել։ Եվ 2004-ին դատարանի վճռով դարձրի գյուղապետարանի սեփականությունը, վաճառեցի Հայռուսգազարդին, իմ կողմից համ էտի ներդրում եղավ, համ մեզի գումար տվեցին։ Եվ Հայռուսգազարդը էդ շինարարությունն արեց»։

Գյուղի ճանապարհների ասֆալտապատման հետ նախկին վարչապետը կապ ունի։ Անասունները դաշտերից տուն են վերադառնում առանց փոշի բարձրացնելու։ Գյուղն, ի դեպ, համակրում է նաեւ Տարոն Մարգարյանին, որովհետեւ Անդրանիկ Մարգարյանի որդին է։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gayane says:

    Այ քեզ փչոց.” 60-ականներին Հայաստանի անկախության համար պայքարող Անդրանիկ Մարգարյան”
    Անդրանիկ Մարգարյանը երեւի պահմտոցի է խաղացել, թաքնվել է խոտի դեզի մեջ: Իրինդցիներն էլ 1 կիլոմետր ասֆալտի համար այս ստին գերի են դարձել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031