Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Լեւոն Զուրաբյանը թող ցույց տա իշխանության գործակալներին» (Տեսանյութ)

Օգոստոս 19,2013 17:20

Նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը անհիմն է համարում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդումը, թե իրենց մեջ կան իշխանության գործակալներ, դրա համար էլ մեղմ պահանջներ են առաջ քաշում:

«Զուրաբյանին կխնդրեի, հրապարակեր նրանց անունները, որոնք իր կարծիքով իշխանական թեւին են պատկանում եւ մեր մեջ են, որ շարժումը ուղղորդեն կամ փչացնեն»,- ասաց Վահագն Մինասյանը:

Ակտիվիստը չի կարծում, թե իրենց պահանջները մեղմ են ու նման տեսակետ հայտնողների համար նորից կրկնեց. «Պահանջները շարժման տրամաբանական շարունակությունն են, այս երկու պաշտոնյաները հակասահմանադրական հանձնարարական ստանալուց հետո չեն գործել ըստ համապատասխան ընթացակարգի, հանրության հետ փոխհարաբերություններում էլ թույլ են տվել համայնքային ծառայողի էթիկայի կոպիտ խախտում, ինչը մենք չենք հանդուրժի: Իսկ ինչու ավելի ցածրաստիճան պաշտոնյաների հրաժարականն ենք պահանջում, որովհետեւ, իմ կարծիքով, հեղափոխությունը պետք է սկսել ներքեւից: Եթե ցածրաստիճան պաշտոնյան գործիք է բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում, ապա եթե դու խլում ես ռեժիմի ձեռքից իր գործիքները, մնում է առանց ոչ մի բանի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031