«Առավոտը» ստացել է Կարեն Հարությունյանի ստորագրությամբ հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Օգոստոսի 18-ի առավոտյան 5-ին մեքենաս կայանել եմ մեր շենքի բակում, նույն օրը երեկոյան հայտնաբերեցի, որ դիմապակին կոտրել են։ Կողքը հայտնաբերել եմ 2 հատ իրար փաթաթած «գանտել» ինչով էլ հենց խփել ջարդել են մեքենաս։
Փաստորեն «գանտելները» էլ չգիտեն ինչ անեն, իրանց «գանտելներին» ուղարկում են, որ «գանտելներով» վնասեն մեզ։ Միգուցե նաև նախազգուշացնում են։ Նայեք ձեր «գանտելներին» ձեր գլխին չտանք այ մանկամիտներ»: