Ոստիկանության կողմից օգոստոսի 1-ին և 6-ին քաղաքապետարանի տարածքում բողոքի ակցիա կատարող ակտիվիստներից առգրաված ոչ բոլոր վրաններն են վերադարձվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրեցին, որ առգրավված 3 վրաններից միայն 2-ն են վերադարձվել, քանի որ 1-ի տերը դեռ չի ներկայացել բաժանմունք, այն վերցնելու համար:
Մինչդեռ ակտիվիստ հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը մեր զրույցում պնդեց, որ ոստիկանությունը ստում է. «Ապօրինի կերպով տարել են բաժին, արձանագրություն են կազմել վրանը վերցնելու մասին: Ի տարբերություն մնացած ակտիվիստների՝ իմ վրանը առգրավել են հենց ոստիկանության բաժնում և պարտավոր էին տեղում վերադարձնել»:
Ակտիվիստից ոստիկանության բաժանմունքում առգրավել են նաև բարձրախոս, որը վերադարձել են:
Կարդացեք նաև
Արգիշտի Կիվիրյանի խոսքերով՝ ինքը ոստիկանությանը բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, սակայն որևէ պատասխան չի ստացել, մինչդեռ ոստիկանությունը պարտավոր է տեղեկացնել քաղաքացուն իրի վերադարձման մասին:
Ոստիկանությունը օգոստոսի 1-ին առգրավել էր 3, իսկ օգոստոսի 6-ին մեկ վրան, երբ ակտիվիստները ցանկացել էին տեղադրել այն քաղաքապետարանի տարածքում: Մնացած երեք վրանները վերադարձվել են ակտիվիստ Անի Կաղինյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից