Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց». Կոմանդոս

Օգոստոս 19,2013 15:59

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը կամ, ինչպես շատերին է հայտնի, Կոմանդոսը:

-Հայտնի է, որ անտեսված են, նույնիսկ մոռացության են մատնված մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել պատերազմում: Օրինակ` հակաօդային պաշտպանությունը ստեղծողների անունը չի շրջանառվում, մասնավորապես Նորատ Տեր-Գրիգորյանցի: Այս հանգամանքը ինչպե՞ս կարելի է բացատրել: 

-Դա բացատրվում է նրանով, որ ուրիշների արածը իրենց են վերագրում, հետո մենք ճիշտ պատմություն չունենք, միշտ ինչ-որ կողքի մարդիկ են հայտնվում, սկսում են իրենց գովել, մեր կառավարության բնույթն էլ էն ա, որ իրանք իրանց գովան, ասեն՝ մենք էս ենք արել, էն ենք արել…ինձ զանգում են իմ մարտական ընկերներից ու ասում, որ ամեն ամիս դեղերը 200-300 դրամով, իրանք մի փոքր գումար են ստանում, բայց էդ կոպեկներն էլ դեղերի վրա է գնում:

Էդ մարդիկ ստեղծեցին էս անկախ երկիրը ու տեսան, թե ում ձեռքն ինչ անցավ:

Էն որ Իշխան Զաքարյանն ասեց՝ խախտումներ կան, վայ, սաղ էնպես խառնվեցին, իրանց մաքուր, արդար ներկայացրին, թե ոնց կարա էդպիսի բան լինի:

Ինչ վերաբերում է Գրիգորյանցին, ինքը ռազմական տեսակետից շատ խելացի մարդ է, մեծ ներդրումներ ուներ արած, բայց չէր կարողանում մեր պրոբլեմների մեջ մնալ, ինքը իր առաջ դրեց էն հարցերը, որ պիտի լուծեր, լուծեց ու թողեց գնաց, չուզեցավ էն պրոբլեմների մեջ մնալ, որ կային մեր բանակում:

-Մեր մենթալիտետի՞ հետ չհաշտվեց, որ թողեց հեռացավ:

-Դե նույնիսկ ցանկացած կոլեկտիվում մի քանի խմբավորումներ են լինում, ինչն էլ թուլացնում է կոլեկտիվը, ու որոշումներն էլ միասնական չեն լինում, ինքը երբ հասկացավ, թե ինչ է կատարվում մեզ մոտ, թողեց ու գնաց:

-Գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի հետ էլ է խնդիրներ ունեցել, ինչի՞ց էին առաջացել հակասությունները՝ ռազմակա՞ն տեսակետից, թե՞ լիդերության խնդիր կար:

-Դե չեմ կարող ասել, որ մենակ Վազգեն Սարգսյանի հետ է հակասություն ունեցել:

Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ:

Վազգեն Սարգսյանը էն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել, ամեն ինչ ինքն է արել, բայց ինքը սխալ բաներ շատ է արել, օրինակ՝ Շուշին կարող էր ղեկավարել մեկը, ինքը որոշեր ասեր՝ արդեն դու չես ղեկավարում, ու ուրիշին ասեր ղեկավարի:

Շուշին ազատագրելուց տասը տարի հետո ինձ նոր մի հատ մեդալ են տվել, փաստաթղթերս էլ որ նայեք, էնտեղ նշված չէ, թե ես Շուշի եմ մասնակցել, Ղարաբաղ եմ մասնակցել:

Ժամանակը կանցնի, և ամեն ինչ իր տեղը կընկնի. ինչպես Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իրենց հայացքներն ունեին:

Չկա ճիշտ գրականություն Շուշիի մասին, ՊՆ-ն փորձեց գիրք տպագրել, բայց էնտեղ շատ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը:

-Շուտով արդեն տասնչորսերորդ տարին է լրանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության, սակայն այն այդպես էլ մնաց չբացահայտված, ու՞մ էր պետք Վազգեն Սարգսյանի մահը:

-Վազգեն Սարգսյանը, իմ կարծիքով, իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց, ոչ ադրբեջանցիք, ոչ թուրքերը, ոչ էլ ռուսներն արեցին, հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին:

Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ես ուրախ եմ, որ «ստառլեյներ» Արկադիկն ու Սեյրանը կան:
    Ջահելյությունը պատերազմում՝ անմահություն է:
    Մնաք բարով մինչ գալիք բարին (Ղոչազ, փետրվար, 1993 թ):
    Մնաք բարով:

  2. Maxim says:

    Չգիտեմ, ինչի մասին է Ruben-ի ծածկագիրը, բայց կարծում եմ, որ Կամանդոսի խոսքերը բացատրություն չի պահանջում, ամեն ինչ պարզ է, որ այդ հրեշները հետո սարքեցին մարտի 1 և
    դեռ հայտնի չէ, թե ինչեր են սարքելու Հայ ազգի գլխին, քանի որ նրանք ազգություն չունեն:

  3. Sona says:

    Ես Կոմանդոսին ավելի շատ եմ հավատում, քան թե մեր քաղաքական գործիչներին: Շատ ճիշտ է ասում ամեն ինչ` ով ինչ անի, ու վերջ ով վայելի: Բայց մեկ է, Կոմանդոսին ժողովուրդը սիրում և հարգում է, եթե նա նման լիներ էսօրվա մեր բիզնեսմեն, հաբգռած որոշ զինվորականներին և իշխանություններին էլ սապոնվեր, ապա նա հաստատ ստվերում չէր մնա: Մի հատ տեսեք` ում են էսօր շքանշաններ ու մեդալներ տալիս:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031