Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Դա պահի տակ ասված նախադասություն է»

Օգոստոս 19,2013 15:45

«Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետեւյալն է՝ մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի պատասխան «Բազե» երիտասարդական հավաքի փակման արարողությանը բազեականների հնչեցրած հարցին` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում ո՞ր թեկնածուի ընտրվելն է ձեռնտու ՀՀ-ի համար, այսպիսի կարծիք հնչեցրեց:

Armen-Martirosyan«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս հարցում երկրի նախագահի հետ համակարծիք չէ: Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը` պարոն Մարտիրոսյանը նշեց. «Երևի թե ձեռնտու է այն առումով, որ ամենայն հավանականությամբ՝ իրենց համար Ալիևը ինչ-որ առումով կանխատեսելի գործիչ է. իրենք հանդիպել են և երևի ինչ-որ կոնտակտներ կան»:

Շարունակելով միտքը՝ «Ժառանգության» փոխնախագահն ասաց. «Գլոբալ առումով չեմ կարծում, թե Ալիևի վերընտրվելը ձեռնտու է: ՀՀ-ին ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջան, որն ընդունում է միջազգային նորմերը, ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքն ու այդպիսի քաղաքական գործչի հետ ավելի հեշտ կլինի նաև որոշակիորեն հարաբերություններ հաստատել: Այս պարագայում, չեմ կարծում` կոնտակտները, որ կան գործող նախագահների միջև երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ են լինելու: Երկուսն էլ մոտավորապես նույն ոչ ժողովրդավար ընտրություններով ընտրված նախագահներ են, երկուսն էլ իրար այդ առումով երևի ավելի հեշտ են հասկանում, բայց երկարաժամկետ կտրվածքով խնդրի լուծման և երկրների միջև նորմալ հարաբերությունների հաստատման համար դրանք բավարար հիմքեր չեն»:

Gurgen EghiazaryanՀասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ևս համակարծիք չէ ՀՀ նախագահի հետ: Նա Սերժ Սարգսյանի հայտարարությունը գնահատում է «զրոյական»` նշելով, թե «պահի տակ ասված մի նախադասություն է»:

Այնուհետև մանրամասնում է. «Միայն Ալիևին է հաջողվում Ադրբեջանում կասեցնել հուժկու ազգային-ազատագրական պայքարը` նկատի ունեմ ոտքի կանգնած թալիշներին, լեզգիներին, լազերին, որոնք անմիջապես Ադրբեջանը կբաժանեն երեք հատվածի ու նրանք ընդմիշտ կմոռանան ԼՂ-ի մասին: Այնպես որ, ճիշտ հակառակն է, Աստված չտա, որ Ալիևը Ադրբեջանում դառնա նախագահ»:

Հետաքրքրվեցինք` մի՞թե Սերժ Սարգսյանն այդ ամենը չի հասկանում: Պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Ինչ ասեմ, միգուցե հասկանում է դրա համար ենք այս օրին»:

Գուրգեն Եղիազարյանը ՀՀ նախագահի հայտարարությունների մեջ անհամապատասխանություն է տեսնում ու մանրամասնում. «Ադրբեջանը երբեք ժողովրդավար երկիր չի եղել, ՀՀ-ն էլ չի եղել ու չէ: Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում ամենաստոր կերպով ընտրությունները կեղծվում են: Եվ այն հայտարարությունը, թե Ալիևի վերընտրվելը ձեռնտու է, նման է պարզամիտ մեծամտության, թե ուժեղ մարդիկ են միշտ կամենում ուժեղի հետ գործ ունենալ: Բայց իրենք նույն քաշային կատեգորիաները չեն. Ալիևն այսօր ունի բազմապատկած բյուջե, բազմապատկած կենսամակարդակ, չքավորության առավելագույն իջեցում, իսկ ՀՀ-ն հակառակը: Ուստի խորհուրդ կտամ այդ երազներից հեռու մնալ` նույնիսկ պարծենալու մակարդակով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Արմեն Մարտիրոսյան, դուք կրկնում եք Նախագահի խոսքը !

    Իսկ հետո դե մի անմաքուր բան պիտի ասեք , թե չէ վոնց կլինի, տգեղ է

    Իսկ Եղիազարյանին հարց տալ ու հետո տպել մամուլում, բա մեր նյարդերն ու ժամանակը

    հատկապես ափսոս չի…:

  2. Հայ says:

    Արմեն, իսկ դու ճանաչու՞մ ես Եղիազարյանին, եթե ոչ , ասեմ, որ նրա նման հայրենասեր ու լավ մարդ երևի Հայաստանում 5 հոգի չլինի:

  3. tigran20053 says:

    Եղիազարյանի????մի սխալվեք,ինքը Սերժի թաքնված գործակալներից է,և իր դերը շատ լավ կատարում է….իրենից լավ իշխանության ոչ մի մանկլավիկի չի հաջողվել փնովել ժաղավրդական շարժմանը նախագահական ընտրությունների ժամանակ և ծաղրել մարդկանց աջ ու ձախմոր ամեն ինչ փչացներ…….https://168.am/2013/03/14/195354.html

  4. Spartak says:

    Անհեթեթ դատողություններ՝ պահի տակ արված արտահայտություն, նախագահականի գործակալ:Սա է պատճառը, որ ոչ մի բանի չենք հասնում, միշտ ձախողվում ենք:Ես իշխանությունների ջատագովը չեմ, բայց նախագահը չեղավ-չեղավ՝ Ա.Մարտիրոսյանի չափ չեղա՞վ:Նախագահի ասածը ես շատ լավ էլ հասկացել եմ:Պարզապես հասկանալու ցանկություն է պետք:Չի կարելի վիրավորել հարուստ ճանապարհ անցած մարդուն՝ անվանելով գործակալ:Րաֆֆիին չքննադատեր՝ ի՞նչ աներ:Չհամոզվեցի՞ք գործակալի ով լինելը:

  5. Maxim says:

    Համաձայն եմ Spartak-ի կարծիքին, որ նախագահը չեղավ-չեղավ՝ Ա. Մարտիրոսյանի չափ չեղա՞վ:
    Քանի որ, նախագահը շատ լավ ուզունդարա է պարում և կենացներ ասում, իսկ մյուսները՝ չեմ տեսել,
    չգիտեմ:

  6. tigran20053 says:

    Spartak Ձեզ հետ համաձայն եմ մենակ այն մասով,.որ ոչ մի բանի չենք հասնում.ձախողում ենք.Այդ ձախողողներից մեկն էլ Եղիազարյանն էր,ով ամեն կերպ անհիմն մարդկանց էր պախարակում.Հարուստ ճանապարհ անցած մարդուդ խելքը չեր հասնում,որ պետք էր երկրին փոփոխություն,այլ ոչ թե օգներ իշխանություններին մնային և շարունակեին երկրի վերջնական կործանումը…Րաֆֆիին չքննադատեր՝ ի՞նչ աներ???….Ռաֆֆիին թողներ իշխանություններին,Սերժին քննադատեր,իսկ հետո եթե Ռաֆֆին կդառնար նախագահ ու կշարունակեր երկրի թալանը,նոր քննադատեր,այլ ոչ թե մարդկանց թյուրիմացության մեջ գցեր?ԻՆՉ եք հասկացել,ով էր գործակալը??????ԱՅ հենց դրա համար էլ դուք ճիշտ եք,ոչ մի փոփոխություն մեր երկրում չի լինի քանի կան Եղիազարյանները և Ձեզ պես մտածողները…կոտրած դաշտակը ձեզ համար լավ էր,քանց թե ազատվելը դրանցից….

  7. tigran20053 says:

    Ինքը այնպիսի ընդդիմադիր է ինչպիսին են ԲՀԿ-ն,ՀՅԴ-ն,ՀԱԿ-ը,ՕԵԿ-ը,ԱԻՄ-ը…..այսինքն…դե հասկացաք ինչ են և ով են….իրենք նույնիսկ ընդդիմադիր դաշտն են սեփականացրել,որպեսզի ամեն ինչ կառավարելի քննադատեն,որ մարդիկ կողքից նայեն և մտածեն,որ իրենց մասին մտածողներ կան,հանգիստ տները նստեն,ռադիկալ քայլերի չդիմեն, սպասեն ինչ կլինի…բայց ինչ որ կլինի բոլորս էլ տեսնում և զգում ենք,շուտով Հայաստանում մարդ չի մնա,լրիվ կփախչեն ձեր սիրած իշխանություններից և սուտի ընդդիմադիր կուսակցություններից,Եղիազարյանատիպ գործակալներից և ծախված մտավորականներից….

  8. Հայ says:

    Մարդուն առանց ճանաչելու չի կարելի փնովել: Ես անձամբ ճանաչում եմ Եղիազարյանին և ասեմ, որ մեծատառով Մարդ ա, շատ մեծ հայրենասեր, իսկ ձեր Րաֆֆին անողնաշարի մեկն ա:

  9. Spartak says:

    ՀԱՅ-ի ասածին ոչինչ չունեմ ավելացնելու:Դուք ձեր համոզման մնացեք՝ տեսնենք ինչ է լինում, Րաֆֆիի դերասանությունները մինչև ո՞ւր են տանելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031