Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի, թե՞ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունք (Տեսանյութ)

Օգոստոս 19,2013 15:25

Գառնիկ Հարությունյանը, ով խնամում է Գայի արձանի հարակից տարածքը, զարմանում է, որ այգիները ավիրում են նրանք, ում համար այն մշակվում է: Նրա խոսքերով իր տնկած ծաղիկներն այգում լավագույն դեպքում մի քանի օր են ապրում:

«Երեխեքին բերում-մտցնում են մեջը, քաշում են երեխեքը, պոկում , մի ծնող չի զգուշացնում , որ այ երեխա, ախր չի կարելի»:

Երեկոյան ժամերին, մի փոքր քամու դեպքում անգամ քաղաքում քայլել այլեւս հնարավոր չէ: Պոլիէթիլենային տոպրակները պար են բռնում օդում, երբեմն էլ հայտնվում մարդկանց դեմքին:

Աղբակույտերով հարուստ են հատկապես քաղաքի ծայրամասերը: Մալաթիա-Սեբաստիա տարածքի տոնավաճառի հարևանությամբ խանութի աշխատակիցը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, վստահեցրեց, որ իրենց աղբը օրվա ընթացքում անպայման հավաքում են:Սակայն մեր այցի պահին քամին ավելի շուտ հասավ, քան նրանք կհեռացնեին ողջ օրվա ընթացքում կուտակված աղբը:

Հատկապես սննդի մնացորդներից կուտակված աղբավայրերում օրվա երկրորդ կեսին հայտնվում են թափառող շները:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031