Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պայմանականորեն ազատ է արձակել որդուն վաճառած մորը

Օգոստոս 19,2013 15:11

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, 2 տարվա ազատազրկման է դատապարտել 3500 ԱՄՆ դոլարով իր որդուն վաճառած Ռիմմա Կնիշին, սակայն, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա մարտի 22-ին Արթուր Կոզմանյանի խնամքին հանձնելու նպատակով 3500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր որդուն` Նիկոլայ Սերգեյի Կնիշին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031