ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:
Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել է 2013թ. օգոստոսի 17-ից և կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել 2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագաh Ռուբեն Սահակյանի որոշմամբ, 2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից կհրավիրվի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին: