Ս/թ օգոստոսի 9-15-ին Ծաղկաձորում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ կայացավ համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ 150 աշակերտներ ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Սփյուռքի հայկական կրթօջախներից:
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում կազմակերպվեց նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթ, որին մասնակցեցին 54 աշակերտներ:
Առարկայական օլիմպիադաներին մասնակցելուն զուգահեռ օրակարգում նախատեսված էին ազգային պարի ուսուցում, դասախոսություններ պատմամշակութային թեմաներով, ինչպես նաև մասնակիցների ուխտագնացություններ սրբատեղիներ և այցելություններ ՀՀ տեսարժան վայրեր, որ իրականացավ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Կարդացեք նաև
Համահայկական հայագիտական 6-րդ օլիմպիադայի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին օգոստոսի 14-ին` մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն