Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացվում է ֆուտբոլի անտունների աշխարհի առաջնությունը: Նման առաջնություն անցկացվում է 2003 թվականից:
Նախաձեռնությանը սատարում է ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը` ՈւԵՖԱ-ն եւ Փողոցային թերթերի միջազգային ցանցը: Առաջնությունն անցկացվում է փողոցային ֆուտբոլի կանոններով` ասֆալտի վրա եւ 15 րոպե: Մրցում են, թե կանանց, թե տղամարդկանց թիմերը:
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այսկերպ փոխվում է անտուն մարդու նկատմամբ վերաբերմունքը,անտունն էլ իր հերթին սպորտով զբաղվելու արդյունքում հրաժարվում է թմրադեղերից, ալկոհոլից: Ըստ վիճակագրության, առաջնությունը փոխում է 100 անտունից 77-ի կյանքը: Ավելին, 2010 թվականին պորտուգալացի անտուն Բեբեն դարձավ «Մանչեստր Յույանթեդ» անգլիական պրոֆեսիոնալ ակումբի անդամ` ակումբը նրան վճարեց 7,4 միլիոն ֆունտ սթեռլինգ:
Մինչեւ օրս ֆուտբոլի անտունների աշխարհի առաջնության հաղթող են դարձել Իտալիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների անտուններ: Այս տարի չեմպիոնի տիտղոսի համար մրցելու են Բրազիլիայի եւ Մեքսիկայի հավաքականները: Երրորդն տեղի համար պայքարում Ռուսաստանը հաղթել է Չիլիին: