Ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդան» գրում է, որ մայրաքաղաք Մոսկվայում գործող սրճարանի վրա զինված հարձակման կասկածանքով ձերբակալել են Տաջիկստանի 3 քաղաքացու: Օգոստոսի լույս 18-ի գիշերը «У друзей» սրճարանի մոտ իրավապահները նկատել են մոտ 20 ասիացու, երկուսի մոտ հայնաբերվել է հրազեն: Սրճարանի տերը Հայաստանի քաղաքացի Արմեն Գեւորգի Իսրայելյանն է:
Հարձակվողները զգալի վնաս են հասցրել սրճարանին, ջարդուփշուր են արել նաեւ Արմենի մեքենան: Արմենն ինքը չի տուժել, սուր-կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել սրճարանի ադմինիստրատորը:
Նշված երեք տաջիկը ձերբակալվել են: Մյուսները` որոնվում են: