Օգոստոսի 18-ին, ժամը 21.04-ին Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են, որ Վրաստանի Հանրապետության Զաստեֆոնիյա քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են «Օպել» մակնիշի 73 OR 777 եւ «ՎԱԶ-21099» մակնիշի IPI 199 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Լ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Ջ. (ծնվ. 1959 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեր ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: