Կանադայում ստեղծել են լուծվող գարեջուր: Խմիչքը պատրաստելու համար հարկ է ջուր եւ գազավորված հեղուկ, որն առաձին շշով վաճառվում է:
Ըստ նախաձեռնության հեղինակների, մի քիչ բարդ «տեխնոլոգիան» մարդկանց չի վանի եւ չի մղի պատրաստի գարեջուր գնելու: Հակառակը` բոլորին հետաքրքիր կլինի սեփական ձեռքերով գարեջուր ստանալ: Մեկ փաթեթից ստացվում է 0,5 լիտր գարեջուր:
Շուտով լուծվող գարեջուրը վաճառքի կհանվի Կանադայում եւ ԱՄՆ-ում: Մեկ տուփը կարժենա 10 ԱՄՆ դոլար` չորս փաթեթ լուծվող գարեջուր: