Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը պնդում է, որ որդին երկու օր է` անօրինական պահվում է «Կոշ»-ի գաղութում

Օգոստոս 18,2013 21:18

Այսօր` օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ին է զանգահարել «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորներից Մանուկ Պողոսյանի մայրը, ով լացակումած պատմել է, որ արդեն երկու օր է, ինչ ավարտվել է իր որդու պատիժը կրելու ժամկետը, սակայն որդուն այդպես էլ տուն չեն ուղարկում. «Տղաս սպանության համար դատապարտվել է 13 տարի ժամկետով դատապարտվածության, պատիժը կրելու օր է սահմանվել 11.12.2000թ.-ը, պատժի ավարտը`16.08.2013թ-ը: Տեղեկանք էլ ունեմ իրենց մոտից, դատավճռի պատճեն էլ ունեմ, որ պատժի ավարտը այս տարվա օգոստոսի 16-ին է լրանում: Ամսի 16-ին գնացի, որ տուն բերեմ, երեխուն չեն տվել անորոշ ժամանակով, ես էլ երեկ իմացել եմ, որ ինքը հացադուլի մեջ ա, իր հետ նույն հոդվածով նստած տղա կար, ժամը 11-ին նրան բաց թողեցին, իսկ իմ երեխուն բաց չթողեցին»,-պատմեց կալանավորի մայրը:

Մայրն արդեն երեկ թերթերից մեկում կարդացել է, որ իր որդին` դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, հացադուլ է անում. «Աշխատանքային օր չէ, ոչ մի լուր չունեմ, միակ հույսս դուք եք, խնդրում ու աղաչում եմ ձեզ, որ օգնեք ինձ…»: Կնոջ փոխանցմամբ, որդին ՔԿՀ-ում գտնված տարիներին կալանավայրում աշխատել է՝ որպես ճաշարանի վարիչ եւ տնօրինությունը գոհ է եղել իր տղայից, նույնիսկ 5 խրախուսանք է ստացել: «Ասում են՝ հիմա ինչ-որ օրենքը փոխվել ա, եւ, երբ որ ինքը մեկուսարանում նստած ա եղել, մեկ օրը օր ու կես են հաշվել`3 ամիս էդ ընթացքում էդպես են արել, ու հիմա ինչ-որ էդ օրենքը չի գործում….»: Կնոջ այն հարցին, թե ինչու չեն որդուն ազատ աձակում, «Կոշ» ՔԿՀ-ից, պատասխանել են, որ դատախազությունը եւ վարչությունը պետք է ուղարկեն դատապարտյալի ազատման մասին հրամանը, սակայն դեռեւս չեն ուղարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031