Տրոմսյոյում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունը:
Սկսած չորրորդ փուլից այն կշարունակվի առանց Լեւոն Արոնյանի, քանի որ քիչ առաջ Հայաստանի լավագույն շախմատիստը երրորդ շրջանի երկրորդ պարտիայում սեւերով միավորը բաժանեց ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Տոմաշուսկու հետ: Քանի որ առաջինում Արոնյանը սպիտակներով պարտություն էր կրել, երկու պարտիաների ընդհանուր արդյունքով՝ 0,5:1,5 դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ