Սոֆիայում ավարտվեց նաեւ ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած Հայաստանի հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաքում նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ:
Այսօր մրցագորգ մտած մեր չորս ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նրա թիմակիցներ Արեն Ալեքյանը (66 կգ) եւ Համլետ Աբրահամյանը (120 կգ) նույնպես բրոնզե մեդալի շանս ունեին, սակայն նրանք պարտվեցին սփոփիչ գոտեմարտերում: Իսկ մեր հավաքականի անդամներն իրենց քաշային կարգերում զբաղեցրին այսպիսի տեղեր:
3. Արտակ Հովհաննիսյան՝ 55 կգ
24. Աշոտ Վելիցյան՝ 60 կգ
9. Արեն Ալեքյան՝ 66 կգ
15. Գեւորգ Համբարձումյան՝ 74 կգ
10. Շամիր Աթյան՝ 84 կգ
2. Վիկտոր Կազիշվիլի՝ 96 կգ
9. Համլետ Աբրահամյան՝ 120 կգ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ