Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերից մեկի կինը մեղադրվում է փողոցում ամուսնուն դանակահարելու մեջ

Օգոստոս 18,2013 18:33

Մարտի 1-ի գործով զոհերից մեկի` Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը, մեղադրվում է երկրորդ ամուսնուն դանակահարելու, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու  մեջ, եւ նրա վերաբերյալ գործն արդեն դատարանի վարույթում է, տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ոստիկանությունը պարզել է, որ Աննա Էլոյանը 2013թ. մայիսի 25-ի` ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտակայքում, վիճաբանել է իր փաստական ամուսնու` Հովնան Խաչատրյան հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով:

Ա.Էլոյանը չի կալանավորվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:   Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Փաստինֆո» գործակալությունը, Հ.Խաչատրյանի ստացած մարմնական վնասվածքների մասին ոստիկանությունն ահազանգ էր ստացել «Մալաթիա» բժշկական կենտրոնից, որ կրծքավանդակի աջ առաջնային կեսի կտրած-ծակած թափանցող, որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող եւ ձախ նախաբազկի կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել Հովնան Մերուժանի Խաչատրյանը: Նույն օրը դեպքի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով  եւ  կարճ ժամանակ անց պարզվել էր, որ նրան մարմնական վնասվածք է պատճառել կինը:   Ա.Էլոյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031