Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստներին բերման ենթարկելու ոստիկանության վարկածը

Օգոստոս 18,2013 18:27

Տեղեկացրել ենք, որ  Ֆեյսբուքյան «Ազատագրում» խմբի տարածած տեղեկության համաձայն, «Երեք քաղաքացիների՝ Գոռ Առաքելյանին, Կարեն Հարությունյանին եւ Մելիք Դավեյանին այսօր գիշերը ոստիկանությունը առանց որեւէ հիմնավորման բերման է ենթարկել կենտրոնի բաժանմունք։ Ոստիկանությունը տարածել է տեղի ունեցածի իր վարկածը:

2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների եւ քաղաքացիների միջև վիճաբանություն է:

ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Նույն օրը, ժամը 23.25-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը եւ Գոռ Առաքելյանը :

Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը եւ Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց: 18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031