Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հետ հարաբերություններում

Օգոստոս 18,2013 15:18

Ռուսաստանը վերջնականապես կորցրեց չափի զգացումը Հայաստանի հանդեպ հարաբերություններում, իսկ Հայաստանի իշխանությունն էլ պարզապես այդ ամենը չափելով ընդամենը սեփական իշխանության պահպանման պրիզմայով՝ նպաստեց Ռուսաստանի լիակատար սահմանազանցությանը, գրում է 1in.am-ը:
Ըստ աղբյուրի,  մենք այսօր ունենք հայ-ռուսական մի հարաբերություն, որն ըստ էության չի համապատասխանում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հասարակությունների եւ պետությունների շահերին ու բավարարում է ընդամենը էլիտաների փառասիրությունը եւ նեղ իշխանական շահը: Այդպիսի պարագայում, իհարկե, Հայաստանի հասարակությանն այլ բան չի մնում, քան մեկընդմիշտ հրաժարվել Ռուսաստանի հետ որեւէ ռազմավարական հարաբերությունից: Եվ փաստացի, եթե մենք գործ ունենք ներկայիս որակներով Ռուսաստանի հետ, ապա այդ քայլին պետք է դիմել անհապաղ: Սակայն խնդիրն այն է, որ մենք չենք կարող ընդհանրապես անտեսել ռուսական գործոնը թե՛ տարածաշրջանում, թե՛ Հայաստանում, որը հայ-ռուսական հարաբերության խորագույն դեգրադացիայի տարիներին Հայաստանում ձեռք է բերել հսկայական տիրույթներ, որոնք եթե ամբողջությամբ դրվեն դեստրուկտիվիզմի ռեժիմում, կարող են իրավիճակն ուղղակի դարձնել պայթյունավտանգ: Իսկ կայսերապաշտական մտածողությամբ ողողված ռուսական իշխանական էլիտան րոպե անգամ չի վարանի Հայաստանում եղած ռեսուրսը դեստրուկտիվ ռեժիմի անցկացնելու հարցում, եթե Հայաստանը ռազմավարական վերանայումների ենթարկի Ռուսաստանի հետ հարաբերությունը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խելք ավաքեք, բացի Ռուսաստանից, դուք ոչ մեկին պետք չեք, իսկ Ռուսաստանին պետք եք որպես այնպիսին, ինչպիսին որ կաք: Այսօր Հայաստանը ունի մի արտակարգ հնարավորություն բարգավաճելու, ունենալով Ռուսաստանի նման ահռելի շուկա, բայց նույնիսկ ներմուծում է այն՝
    ինչը որ կարող է արտահանել նրան, այն էլ մեծ քանակությամբ: Այսօրվա անգրագետ, թալանչի,
    իշխող հանցախմբից, ոչ մի լավ բան հնարավոր չի սպասել:

  2. Armen S says:

    Այն ինչ կատարում են այսօրվա ՀՀ իշխանությունները կարելի է համեմատել հայ բոլշևիկների արարքների հետ: Համամիտ եմ որ նրանք անգրագետ են և թալանչի: Ես դրան կավելացների ևս երկուսը – հանցագործ և հայատյաց: Հանցագործ են քանի որ իրենց շարքերում ունեն անգամ ռեցեդիվիստներ: Հայատյաց են որովհետև ամեն ինչ անում են այնպես որ հասարակ Հայաստանում ապրող հայը չկարողանա գոյույթյուն պահել: Օրինակ ճանապարհային արագաչափերը և կամերաները…մի թե կարելի է հանդուրժել, որ այս դեմոնիկ հանցախումբը մեզ նման հայ ավոտերերի հաշվին ապահովի իր ընտանիքի գեր հարստացումը այն դեպքում որ հազարավոր հայրենակիցներ զուրկ են ապրուստի տարրական միջոցներից…

  3. sergo says:

    попробуйте удалится от России, турки этому и ждут. Кто такая Армения без России, никто. Живите пока Россия добра и пока не передумала уходить, а то айзербайджан и турция зарежут вас.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031