Վերջին ընտրությունները հիմնականում պետական լծակների, վարչական ռեսուրսի եւ ֆինանսների միջոցով են կատարվում, եւ բնականաբար ժողովրդի իրական կամքը չի արտահայտվում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա, «ակնհայտորեն վերջին բոլոր ընտրություններում ՀՅԴ-ն նահանջ է արձանագրել, ինչը նաեւ մեր ձախողումն է, որովհետեւ բացի արտաքին ազդակներից, մենք եւս խնդիր ունենք, այժմ մենք զբաղված ենք մեր ներքին հարցերը կարգավորելով, ներքին բարեփոխումներով, որ հասկանանք, թե մեր մեղքը ինչքան է, հասկանանք, թե ինչ պիտի տանենք, որ եւ՛ հասարակությունը վերափոխվի, եւ՛ նաեւ մենք վերափոխվենք: Առաջիկայում մենք մեր գերագույն ժողովը կանենք եւ բնական է՝ կլինի նաեւ սերնդափոխություն, բայց սերնդափոխություն միշտ է եղել, եթե նայեք մեր ԳՄ-ի կազմը, ԱԺ-ի պատգամավորների կազմը, կտեսնենք, որ սերնդափոխությունը մեզ մոտ շատ սահուն ընթանում է: Շատ հեշտ է կողքից ասել պիտի բոլորը փոխվեն, վստահ եմ, որ առաջիկա ԳՄ-ում ևս փոփոխություններ կլինեն ղեկավար կազմում»:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Մեծարգո՝ աղվան: Հիացած եմ քո այն մտքով, որ հասարակությունը պետք է վերափոխվի, այսինքն՝
մուտացիայի ենթարկվի,՝ չուտի, չխմի, դառնա ցրտադիմացկուն և օրը երեքից ոչ պակաս անգամ
օրհնի ՀՅԴ-ն, որ այսպիսի հնարամիտ ելքեր է գտնում իր սիրելի ժոլովրդի համար, ի տարբերություն
բանդիտական հհկ-ին, հբկ-ին և նրանց փորոտիք՝ օեկ-ին, թեփետ մնացածներն էլ պարզբում է, որ մի
բան չեն:
Ինչ վերաբերվում է ձեր կուսակցության սերնդափոխությանը, ապա պետք է խոստովանել, որ իրոք
շատ արագ և սահուն է կատարվում, և երևի շուտով մանկապարտեզները նույնիսկ չհասցնեն ձեզ
կադրերով ապահովել: