Չնայած պատկառելի տարիքին, Աիդա Մենդիսը շարունակում է ցատկել պարաշյուտով՝ զարմացնելով բրազիլացիներին:
Տեղի մամուլը նշում է, որ 103-ամյա տատիկը 100-ամյա հոբելյանը նշելուց հետո օրերս կատարել է երրորդ ցատկը: Սպորտով զբաղվելու համար նա գնում է Բրազիլիայի, Արգենտինայի եւ Պարագվայի հատման սահմանագծում գտնվող Ֆոս-դե-Իգուասու քաղաքի ավիաբազա:
Վերջին ցատկը նա կատարել է երեք հազար մետր բարձրությունից՝ ինստրուկտորի եւ հեռուստաօպերատորների ուղեկցությամբ, որպեսզի գրանցվի նրա՝ «պարաշյուտային սպորտում երկարակեցության ռեկորդը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ