Սոֆիայում ավարտվեցին ազատ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ցերեկային մրցահերթի գոտեմարտերը:
Այսօր մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի չորս մասնակիցներից երեքը երեկոյան շարունակելու են պայքարը բրոնզե մեդալների համար: Եթե 55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը կիսաեզրափակչում պարտվելով իրանցի Ֆիրուզ Սարմաստիդիզայիին, նույն փուլի մյուս անհաջողակ, բուլղարացի Գեորգի Վենգելովի հետ անմիջականորեն վիճարկելու է երրորդ մրցանակի ճակատագիրը, մեր մյուս երկու ըմբիշները՝ 66 կգ քաշային Արեն Ալեքյանը եւ 120 կգ քաշային Համլետ Աբրահամյանը, դեռ պետք է այդ ճանապարհն անցնեն սփոփիչ գոտեմարտերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ